Քաղաքական17:10, 16 Մարտ 2022
«ՀԱՄԱՍ-ին աջակցել, թե Իսրայելի հետ համագործակցել» երկընտրանքի դեպքում Թուրքիան կարող է ընտրել 2-րդը
«France-Presse» (Ֆրանսպրես) hեղինակավոր գործակալությունը վերլուծել է Թուրքիայի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարաբերություններն Անկարա-Թել Ավիվ մերձեցման համատեքստում։ Հոդվածի կարևոր հատվածները փոխանցում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Վերլուծականում նշվել է, որ ՀԱՄԱՍ-ը մտահոգությամբ է ընդունել նախորդ շաբաթ Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի՝ Թուրքիա կատարած այցը, մինչդեռ ըստ որոշ մասնագետների՝ Անկարա-Թել Ավիվ մերձեցումը ՀԱՄԱՍ-ի համար «հույսի աղբյուր է, թեև թույլ»։
Ընդգծվել է, որ որպես Պաղեստինի ջերմեռանդ պաշտպան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին, որը վերահսկում է Գազայի շրջանը։ Շեշտվել է, որ Իսրայելի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը դիտարկվում է որպես «Անկարայի ամենամեծ դաշնակիցներից մեկը»։
«ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իցխակ Հերցոգի այցը, սակայն չի հանդիմանել իր թուրք դաշնակցին»,- նշվում է հոդվածում և ուշադրություն հրավիրվում այն հանգամանքի վրա, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները՝ այդ թվում Սալեհ ալ-Արուրը, հաճախ են հյուրընկալվում Թուրքիայում։
Ֆրանսպրեսի հետ զրույցում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ իրենք ցանկանում են լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենալ արաբական և մուսուլման երկրների՝ հատկապես Թուրքիայի հետ։ Պաշտոնյան միաժամանակ հույս է հայտնել, որ Թուրքիան պաղեստինցիներին կամ ՀԱՄԱՍ-ին արտաքսելու, նրանց գործունեությունը սահամանափակելու հարցում կդիմանա Իսրայելի ճնշմանը։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիան տնտեսական պատճառներով կմեծացնի համագործակցությունն Իսրայելի հետ։ ՀԱՄԱՍ-ին աջակցելու, թե Իսրայելի հետ համագործակցելու երկընտրանքի դեպքում Թուրքիան կարող է ընտրել երկրորդը, քանի որ դեմ հանդիման է լիրայի արժեզրկմանը և ներքին տնտեսական ճգնաժամին։
Գազայի Ալ-Ազհար համալսարանի քաղաքագետ, պրոֆեսոր Նաջի Շուրաբն էլ Ֆրանսպրեսի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կարող է օգուտ քաղել Անկարա-Թել Ավիվ մերձեցումից։ Շուրաբի կարծիքով՝ Անկարան կարող է ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի շրջափակման մեղմացման հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |