Իրավական11:35, 17 Մարտ 2022
Ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին. «Անգրագե՛տ դավաճան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանում պարտվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Էրդողանը դատի էր տվել Քըլըչդարօղլուից և պահանջում էր 500.000 լիրա որպես փոխհատուցում:
Թուրքիայի նախագահը փոխհատուցման հայցը ներկայացրել էր 2020 թվականի դեկտեմբերի 1-ին կուսակցական ժողովի ընթացքում Քըլըչդարօղլուի հնչեցրած խոսքերի պատճառով։
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն այդ ժամանակ Էրդողանի հասցեին արել էր հետևյալ արտահայտությունները. Էրդողան, դու FETÖ-ի (գյուլենականների) հետ դավադրություն ես կազմակերպել բանակի դեմ: Դու պատվերներ ես ընդունում կատարցիներից, դու ծառայում ես այն վաշխառուներին, որոնց առաջ ծնկի ես գալիս, անգրագե՛տ դավաճա՛ն»:
CHP-ի առաջնորդի փաստաբան Ջելալ Չելիքը Twitter-ում գրել է. «Եվս մեկ դաս դատական համակարգից. Էրդողանը կրկին պարտվեց. մեր առաջնորդը նորից հաղթեց»: Նաև նշել է նաև, որ Էրդողանի հասցեին հնչեցված խոսքերը անհիմն չեն և դրանց իսկությունն իրենք ապացուցել են:
Չելիքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ դատական գործն ավարտվել է: Քըլըչդարօղլուն արդարացվել է Անկարայի 12-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |