Քաղաքական17:04, 17 Մարտ 2022
Թուրքական ԶԼՄ-ները ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդական ուժերին որակել են որպես «աջակցություն ահաբեկչությանը»
Ամերիկյան բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատներին» (YPG) ռազմական օգնություն է ուղարկել: Այս մասին հայտնում են թուրքական իշխանամետ լրատվամիջոցները՝ ԱՄՆ-ի քայլը որակելով որպես աջակցություն «ահաբեկչությանը»:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռազմական օգնության ծավալը կազել է մոտ 150 բեռնատար մեքենա:
Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան մատակարարումներն ավելացել են Իրանի կողմից Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանի հրետակոծությունից հետո: Նշվում է, որ ռազմական օգնությունը Իրաքի տարածքով է ուղարկվել Սիրիայի քրդական ուժերի ենթադրյալ ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Դեր Զոր և Հասաքա նահանգներում գտնվող նավթահանքերի մոտակայքում:
Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ մնացած տարածքներում կա ամենաքիչը 11 ռազմաբազա և ռազմական հենակետ:
Հիշեցնենք, որ Սիրիայի քրդական ուժերի հարցում Վաշինգտոնը ու Անկարան ունեն լուրջ հակասություններ: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ նրանք կարևոր գործոն են ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Թուրքիայի զինված ուժերը վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որի հետևանքով Սիրիայի հյուսիսի մի հատվածը փաստացի գտնվում է թուրքական ուժերի օկուպացման տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |