Հասարակական13:41, 17 Մարտ 2022
Ի՞նչ են մտածում թուրքերը ռուս-ուկրաինական պատերազմի մասին

«Areda Survey» հետազոտական ընկերությունը փետրվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցումներ է իրականացրել Թուրքիայում որին մասնակցել է 2000 մարդ Թուրքիայի տարբեր շրջաններից։
Սոցհարցումների նպատակն է պարզել, թե թուրք հասարակությունն ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ռազմական գործողությունների հանդեպ:
Ըստ հարցվածների 68.8%-ի՝ Ռուսաստանն անարդարացիորեն է պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ, իսկ 31.2%-ն էլ պատասխանել է, որ Ռուսաստանն ունի իր հիմնավորումները:
«Ինչպե՞ս եք գնահատում Ամերիկայի և Եվրոպայի արձագանքը Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա» հարցին ի պատասխան հարցվածների 60 տոկոսը կարծում է, որ Ամերիկան և Եվրոպան ոչ ադեկվատ են արձագանքում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը։ 20,8 տոկոսը նշել է, որ այն անբավարար է։ Ամերիկայի և Եվրոպայի ջանքերը բավարար համարողները կազմում են հարցվածների 4.7%-ը:
Հարցման մասնակիցների 82.6%-ը նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան հիմնականում սադրել են Ուկրաինային և այս երկիրը լքել անհայտության մեջ։ Հատկանշական էր, որ մասնակիցների մեծամասնությունը, անկախ սեռից, տարիքից և կրթական մակարդակից, համակարծիք են, որ Ամերիկան ու Եվրոպան սադրել են Ուկրաինային, իսկ հետո լքել նրան:
Այս հարցում Թուրքիայի վարած քաղականությունը հաջողված է համարում հարցվածների 57.8%-ը, իսկ 42.2%-ը կարծում է որ այն անհաջող է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |