Տնտեսական12:21, 18 Մարտ 2022
Թուրքիան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի

Բարձրաստիճան պաշտոնյաներից, պատգամավորներից և գործարարներից կազմված թուրքական պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառության ավելացմանը միտված պանելային քննարկմանը։
«Թուրք-ամերիկյան նախաձեռնությունների համար նոր հորիզոններ. 100 մլրդ դոլարի առևտուր» խորագիրը կրող պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Թուրքիայի արտահանողների խորհրդի (ԹԱխ-TİM) փոխնախագահ Բաշարան Բայրաքը։
Ըստ նրա՝ Թուրքիայի տնտեսությունը լավագույն ցուցանիշներն ունի «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության», Մեծ քսանյակի ու Եվրամիության երկրների հարթակներում։ 2021 թվականին արտահանման յուրաքանչյուր հատվածում Թուրքիան գրանցել է պատմական հաջողություններ։
Իշխանական պատգամավոր Զիյա Ալթունյալդըզն էլ նշել է. «Ճիշտ է, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ խնդիրներ ենք ունենում, բայց մենք ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն ենք և ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Բացի այդ էլ ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացի մեջ ենք»։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահականի համակարգման ներքո հիշյալ պատվիրակությունը երկկողմ տնտեսական կապերի զարգացման նպատակով շարունակում է շփումները Վաշինգտոնում և Նյու Յորքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |