Քաղաքական17:02, 21 Մարտ 2022
Չավուշօղլուի պնդմամբ՝ Ուկրաինայի ու ՌԴ-ի հնարավոր հանդիպումները կարող են տեղի ունենալ Թուրքիայում
Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հաստատումն ապահովելու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնյանների հնարավոր այլ հանդիպումները կարող են անցկացվել Թուրքիայում:
Ըստ Չավուշօղլուի՝ երկու երկրների դիրքորոշումները որոշ հարցերում մոտեցել են: Կղմերը համաձայնության են հասել մասնավորապես 4 կետերի շուրջ, սակայն որոշ հարցեր դեռ պետք է լուծվեն նախագահների մակարդակով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է Ուկրաինայում իրավիճակի շուտափույթ կարգավորում.
1. անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերն անվերապահ հաշվի առնելու դեպքում,
2. Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչում,
3. Ուկրաինայի ապազգայնացում,
4. Ուկրաինայի ապառազմականացում և չեզոք կարգավիճակի ապահովում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |