Քաղաքական11:08, 21 Մարտ 2022
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից ձեռք բերած S-400-ները. Reuters

Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ըստ Reuters-ի ՝ոչ պաշտոնական առաջարկի մասին խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային S-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Սակայն ըստ թուրքական աղբյուրի՝ Reuters-ի հետ զրուցած հիշյալ պաշտոնյաները նշել են, որ Անկարան մերժել է այդ առաջարկը, ընդ որում արտգործնախարարության մակարդակով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբը նույն այդ թեմայով ուշագրավ հոդված էր հրապարակել ամերիկյան հայտնի «The Wall Street Journal»-ում: Նա առաջարկել էր, որ Ռուսաստանից գնված հակաօդային համակարգերը փոխանցվեն Ուկրաինային, ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 ռազմական ինքնաթիռները: Քոլբը կարծում էր, որ նման քայլը կարող է օգնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |