Քաղաքական12:37, 21 Մարտ 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Թուրքիայի միջնորդական ջանքերից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ միջնորդական առաքելության տեսանկյունից Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն ուղղված մեծ ջանքեր է գործադրել:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ամերիկյան «NBC News» հեռուստաալիքի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ջանքեր են գործադրում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու համար:
Նշելով, որ իրենք ողջունում են խաղաղ բանակցությունները՝ Սթոլթենբերգն ասել է.«Ես մի քանի օր առաջ գնացի Թուրքիա և հանդիպեցի նախագահ Էրդողանի հետ։ Թուրքիան իրական ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտացնելու համար»:
Ստոլտենբերգը նշել է, որ հայտնի չէ՝ արդյոք բանակցությունները որևէ կոնկրետ արդյունք կտա՞ն, թե՞ ոչ: Նա նաև շեշտել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այս պատերազմը չվերածվի Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի, քանի որ նման իրավիճակը կբերի մահ ու ավերածություն:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Էրդողանը մի կողմից լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, մյուս կողմից՝ լարված հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ինչը կարող է օգնել նրան Պուտինի հետ բանակցելու հարցում: Եվ քանի որ Թուրքիան նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, ստեղծված իրավիճակում երկու կողմերն էլ վստահում են նրան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |