Քաղաքական12:21, 22 Մարտ 2022
Քալըն. «Պատերազմից հետո հարկ կլինի կառուցել նոր աշխարհակարգ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է միջնորդական առաքելություն ստանձնելու քայլեր անել՝ հանդիպման առաջարկ անելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին:
Այս թեմային Քալընն անդրադարձել է Անկարայի 17-րդ գրքի տոնավաճառի ընթացքում՝ խոսելով օրակարգային հարցերի՝ մասնավորապես ուկրաինական խնդրի, դրա լուծման հավանականության և ապագայի վրա հնարավոր ազդեցության մասին:
Նրա խոսքով՝ Էրդողանի առաջարկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է արձագանքել՝ հանդիպելու պատրաստակամություն հայտնելով: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կողմերի տեսակետները դեռ բավականաչափ մոտ չեն, և առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու համար դեռ պետք է սպասել պատվիրակությունների աշխատանքի ավարտին:
Քալընը նշել է, որ Բելառուսում անցկացվող պատվիրակությունների հանդիպումներում հիմնականում տեխնիկական հարցեր են քննարկվում: Հետևաբար, Քալընի համոզմամբ՝ Պուտին-Զելենսկի հանդիպումն առանցքային է՝ հիմնարար հարցերում լուծումների գտնելու համար:
Քալընի գնահատմամբ՝ հանդիպման կազմակերպման դեպքում ընդունվելիք որոշումները կկանխորոշեն առաջիկա 10 տարիների ընթացքը: Այս համատեքստում Քալընը հետևյալ դիտարկումն է արել. «Երբ այս պատերազմն ավարտվի, անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ: Այս անվտանգային ճարտարապետությունը ձևավավորելիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի դերն ու տեղը, Արևմտյան դաշինքի հետ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կդառնան քննարկման հիմնական թեմաները»:
Քալընը հավելել է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար՝ նշելով, որ այդ թեմայով սպասվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի վեհաժողովում, որտեղ Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը դժգոհել է Սիրիայում գործող որոշ ուժերի վարքագծից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |