Տնտեսական15:44, 23 Մարտ 2022
Թուրքիայում պարենային ապրանքների գնաճը հասել է խոշոր չափերի
Թուրքիայում հետազոտություն է իրականացվել երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ։ Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ մարտին պարենային ապրանքների գնաճը Թուրքիայում կազմել է 17․3 տոկոս։ Իսկ 2022թ․ առաջին եռամսյակային գնաճը հասել է 33.9 տոկոսի, տարեկան գնաճն էլ հաշվարկվել է 118․8 տոկոս։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հունվարին գնաճը կազմել է 9, իսկ փետրվարին՝ 4․7 տոկոս։
Մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքներից նախորդ ամսվա համեմատ ամենաշատը մարտին թանկացել է ձեթը (30.5 տոկոս)։ Շուրջ 30 տոկոսով բարձրացել են մսամթերքի և ձկնամթերքի գները։ Հացաբուլկեղենի գնաճը կազմել է 19.4 տոկոսի, իսկ միրգ ու բանջարեղենի գնաճը համապատասխանաբար կազմել է 11.6 և 12.5 տոկոս։
Տարեկան կտրվածքով հացամթերքը թանկացել է 131․9 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված համապարփակ ծրագրերը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |