Հոդված12:50, 23 Մարտ 2022
Bloomberg պարբերականը Մակրոնը և Էրդողանը մի կողմ են դրել տարաձայնությունները՝ Պուտինին ճնշելու համար»

Ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերնագրով վերլուծական հոդված է հրապարակել։
Նախ հիշեցվում է, որ նախկինում Էրդողանն ու Մակրոնը բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրականի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Բայց սկսած փետրվարի 24-ից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարները շարունակում են գործադրել միջնորդական ջանքեր։ Մակրոնը հաճախակի հայտարարություններ է անում պատերազմը դադարեցնելու համար, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնպես ակտիվ դիվանագիտական շփումներ է իրականացնում։
«Bloomberg»-ն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների սերտ համագործակցության վրա։
Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն միտված քայլերը նոր շունչ են հաղորդում երկու երկրների միջև սառը հարաբերություններին։ Երկու երկրները մասնավորապես այս տարվա հունվարից սկսել են վերականգնել հարաբերությունները։
«Մակրոնը և Էրդողանը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմը և մարդասիրական միջանցքի ստեղծումը»,- նշվում է հրապարակման մեջ։
«Bloomberg»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հնարավոր է համարում Էրդողանի և Մակրոնի հանդիպումը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:

Հոդվածում նշվում է, որ մինչ մյուս գլոբալ տերությունները վերանայում են իրենց աֆրիկյան ռազմավարությունները, Անկարան իրեն դիրքավորում է որպես միջնորդ:

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բիշքեքում Քուրթուլմուշը հանդիպում կունենա Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուուլիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |