Քաղաքական13:12, 24 Մարտ 2022
ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել ռազմագործողություններն Ուկրաինայում

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները որակել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»։
Նա նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ կապված «Ուկրաինայի հումանիտար աղետի հետ»։
Ըստ Սինիրլիօղլուի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ պատերազմը պետք է դադարեցվի օր առաջ:
Նա ընդգծել է, որ «միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Ռուսաստանի գործողությունների հետ և պետք է ամեն ինչ անի՝ Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար»։
Թուրք պաշտոնյան նաև շեշտել է, որ հրադադարի հաստատման համար Թուրքիան գործի է դնելու իր դիվանագիտական բոլոր լծակները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |