Միջազգային12:06, 25 Մարտ 2022
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը մի շարք հայտարարություններ է արել

Թուրքիան մտադիր է շարունակել է շփումները ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հետ: Այդ մասին հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Բրյուսելում: Ըստ նրա՝ Թուրքիայի հիմնական նպատակն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման կազմակերպումն է։ Ուստի կշարունակվեն բանակցությունները երկու երկրների նախագահների հետ, որոնք Էրդողանի գնահատմամբ՝ «ուղղված են խաղաղության մթնոլորտի ստեղծմանը»:
Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև: Էրդողանը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահն անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դեր, իսկ Ռուսաստանն էլ բացասական չի վերաբերում դրան:
Ելույթի ժամանակ Էրդողանը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին վերացնել զենքի արգելանքը (էմբարգո) Թուրքիայի նկատմամբ: Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր շահերից է բխում հանել որոշ դաշնակիցների կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վրա դրված սահմանափակումները։
Էրդողանը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի քայլերը Ռուսաստանի կամ որևէ երրորդ երկրի համար չպետք է ընկալվեն որպես սպառնալիք, այլ որպես զսպող միջոց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |