Ռազմական16:22, 28 Մարտ 2022
Հայկական և հունական լոբբին ճնշում են, որպեսզի ԱՄՆ-ն F-16 կործանիչներ չվաճառի Թուրքիային

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։
«Այժմ գործընթացը Կոնգրեսի տիրույթում է»,- պարզաբանել է նախարարը։
Քննարկումների արդյունքները ամերիկյան կողմը կամփոփի և կներկայացնի Միացյալ Նահանգների Կոնգրեսին, քանի որ գործարքի իրականացման համար անհրաժեշտ է վերջինիս հավանությունը։ Անկարան էլ ուշի ուշով հետևելու է գործընթացի հետագա հունին։
Բանն այն է, որ Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչների նորագույն տարբերակից՝ Block 70-ից, և արդիականացնել իր օդուժը։
Թուրքական աղբյուրը շեշտում է, որ նախատեսվում է F-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել F-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական և հունական լոբբին ճնշում են բանեցնում գործըթնացի վրա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ու վաճառքը չկատարվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |