Հասարակական16:16, 29 Մարտ 2022
«Turkcell»-ի ռուս բաժնետիրոջ բանկային հաշիվներն արգելափակվել են

Թուրքական բջջային օպերատար «Turkcell» ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը՝ ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը, անհանգստացած է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով Անգլիայի և ԵՄ-ի՝ իր դեմ սահմանած պատժամիջոցներից։
Ֆրիդմանն իսպանական «Էլ պաիս» թերթին տված հարցազրույցում՛ ասել է․
«8 տարի է ապրում եմ Լոնդոնում։ Բրիտանիայում և ԵՄ երկրներում միլիարդավոր դոլարներով ներդրումներ եմ արել։ Եվ այդ ամենի դիմաց առգրավում են իմ ամեն ինչը։ Ստիպված եմ տանը ճաշել, կարծես տնային կալանքի մեջ լինեմ։ Բանկային քարտերս արգելափակվել են, դրսում չեմ կարողանում սնվել»։
Նշվում է, որ լոնդոնաբնակ ռուս գործարարին է պատկանում «Turkcell» ընկերության բաժնետոմսերի 19․8 տոկոսը։ «Bloomberg Billionaires Index»-ի գնահատմամբ՝ Ֆրիդմանի կարողությունը կազմում է 10․4 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |