Քաղաքական17:51, 29 Մարտ 2022
Չավուշօղլու. «Ռուս-ուկրաինական բանակցությունների ամենաբովանդակային առաջընթացը գրանցվել է այսօր»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին Ստամբուլում անցկացված Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների ավարտից հետո հայտարարություն է արել:
Շեշտելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակամարտության սկզբից ի վեր ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկել՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մարտին Թուրքիային հաջողվել էր Անթալիայում կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:
Չավուշօղլուն նաև հայտնել է, որ այս պահին առաջնահերթ են համարում զինադադարի հաստատումը և քաղաքական լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Նշելով, որ կողմերը որոշ հարցերում փոխզիջման և փոխըմբռնման են հասել՝ Չավուշօղլուն ընդգծել է. «Բանակցությունների մեկնարկից ի վեր ամենաբովանդակային առաջընթացը գրանցվել է այսօր։ Ակնհայտ է, որ ավելի բարդ հարցերն ավելի բարձր մակարդակում են քննարկվելու: Նախատեսվում է, որ հետագա գործընթացում երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն և փոխըմբռնումը կբերեն վերջնական տեսքի: Այնուհետև օրակարգում կլինի երկու երկրների նախագահների հանդիպումը»:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ թուրքական կողմը առանձին հանդիպել է երկու պատվիրակությունների հետ, կողմերի հետ քննարկել է մարդասիրական միջանցքների բացման և օգնության տրամադրման հարցեր:
Ըստ Չավուշօղլուի՝ այսօրվա հանդիպումը կողմերի՝ Թուրքիայի հանդեպ վստահության ցուցիչն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |