Քաղաքական12:50, 29 Մարտ 2022
Էրդողանը Մակրոնին խնդրել է միջնորդել ԱՄՆ պատժամիջոցների վերացման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է միջնորդել, որպեսզի Վաշինգտոնը վերացնի Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Այս մասին հայտնել է ամերիկաբնակ թուրք լրագրող Ամբերին Զամանը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Նա, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Էրդողանի երկկողմ հանդիպումների օրակարգին, նշել է, որ թեև թուրքական կողմի հսկայական ջանքերին, այդպես էլ չի հաջողվել հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Զամանի դիտարկմամբ՝ թեև հանդիպումը չի կայացել Բայդենի հագեցած օրակարգի պատճառով, սակայն իրական պատճառն այն է, որ Թուրքիան չի հրաժարվում ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնալիք են ՆԱՏՕ-ի անվտանգությանը: Զամանը հիշեցրել նաև, որ այս գործարքի հետևանքով Թուրքիան զրկվել է ամերիկյան F-35 կործանիչներից և հեռացվել դրանց արտադրության ծրագրից։ Բացի այդ, Թուրքիան հայտնվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում որոշակի պատժամիջոցների տակ:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիան պատժամիջոցների վերացման հարցը շարունակաբար քննարկում է ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների հետ, փորձում վերջիններիս օգնությամբ Վաշինգտոնին համոզել վերացնել պատժամիջոցները:
Ըստ Զամանի դիվանագիտական աղբյուրների՝ պատժամիջոցների վերացման հարցին Էրդողանն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ՝ խնդրելով միջնորդել ԱՄՆ-ի նախագահի առջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |