Տնտեսական15:37, 29 Մարտ 2022
Հարվարդի տնտեսագետ. «Թուրքիայում կարող է ավելի վատ ճգնաժամ լինել, քան 20 տարի առաջ»

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետներից պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը, հայտարարել է, որ Թուրքիան կարող է հայտնվել ավելի վատ տնտեսական ճգնաժամի մեջ, քան նախկինում։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) տվյալներով՝ փետրվարին սպառողական գներն աճել են մեկ ամսվա կտրվածքով 4.81%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 54.44%-ով:
Ըստ տնտեսագետների՝ մարտին գնաճը կգերազանցի տարեկան 60 տոկոսը։ Պատճառը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի բացասական ազդեցությունն է պարենային ապրանքների գների և վառելիքի թանկացման վրա։
Թուրքիայում գնաճի այսքան կտրուկ տեմպի պատճառներից մեկն արժութային ճգնաժամն է, որն սկսվել է անցյալ տարվա վերջին ամիսներին։
Չնայած Էրդողանն ասում էր՝ «Մենք ենք գրել տնտեսագիտության գիրքը», բայց պրոֆեսոր Ռոգոֆը նշում է, որ Թուրքիայի համար շատ դժվար է գնաճը նվազեցնել առանց տոկոսադրույքների լուրջ բարձրացման և որ Թուրքիայում սպասվում է շատ ավելի վատ տնտեսական ճգնաժամ, քան այն, ինչ տեղի էր ունեցել 20 տարի առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |