Քաղաքական13:26, 30 Մարտ 2022
Թուրքիայի ազգայնական և էրդողանամետ զանգվածն արդարացնում է ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայում

Թուրքական հետազոտական «MetroPOLL» կենտրոնը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու Թուրքիայի բնակչության դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Այդ ռազմագործողությունը հիշյալ կենտրոնը որակում է որպես «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի օկուպացում»:
Հարցման մասնակիցների 83.8%-ը չի արդարացնում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի տարածքում, իսկ մնացած 12.8%-ը՝ Մոսկվայի նախաձեռնած օպերացիան համարում է ճիշտ և արդարացված:
Այս համատեքստում թուրքական կենտրոնի կողմից նշվում է, որ ՌԴ-ի գործողություններն արդարացնողները հիմնականում թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունն է, ինչպես նաև ընդդիմադիր «IYI» (Լավ), և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունների օգտին քվեարկածներն են:
Ուշագրավ է, որ ՌԴ-ի գործողություններն արդարացնողներից 27.7 %-ը ԱՇԿ-ական զանգվածից են, 21%-ը «IYI»-ի կողմնակիցներն են, իսկ 14.6%-ը ԱԶԿ-ի աջակիցներն են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |