Քաղաքական16:31, 30 Մարտ 2022
Հուլուսի Աքար. «Ուշի-ուշով հետևում ենք ռուս-ուկրաինական բանակցություններին»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կատարում կայացած «Դոհայի ֆորումին» պատասխանելով ամերիկյան «Bloomberg»-ի թղթակից Սիմոնե Ֆոքսմանի հարցերին, անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին և թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառներից մեկը դարձած ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։
Աքարը պնդել է, որ ի սկզբանե Անկարան դեմ է եղել ռուս-ուկրաինական ճգնաժամին։
Թուրք նախարարի խոսքով՝ իրենք ուշադրությամբ հետևում են ռուս-ուկրաինական բանակցություններին։
«Եթե հարցը դիտարկենք ՆԱՏՕ-ի տեսանկյունից, ապա մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ անդամ երկրներին և վերջիններիս սահմանները»,-ասել է Աքարը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել էր Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել:
Անդրադառնալով լրագրողի՝ S-400-ների վերաբերյալ հարցին, Աքարը նշել է.
«Ինչպես գիտեք, այս պատմությունը սկսվում է 1990-ականներից։ Մենք հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր էինք փնտրում։ S-400-ները Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էին, այլ հրամայական։ Սակայն այժմ Ֆրանսիայի և Իտալիայի հետ բանակցություններ ենք վարում պաշտպանական այլ համակարգերի շուրջ։ Անշուշտ ինչ-որ լուծում կկարողանանք գտնել և կկարողանանք գնել պաշտպանական այդ համակարգերը»։
«Bloomberg»-ը Աքարի հարցազրույցը հետևյալ կերպ է վերնագրել. «Պաշտպանության նախարար Աքարը հայտնում է, որ Թուրքիան բաց է S-400-ների այլընտրանքների համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |