Քաղաքական14:08, 31 Մարտ 2022
Չավուշօղլու. «Կցանկանայի, որ Անթալիայում երեքով հանդիպեինք»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցերը: Այս մասին Չավուշօղլուն հայտնել է թուրքական «Ahaber» լրատվականին տված հարցազրույցի ընթացքում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելիս Թուրքիայի արտգործնախարարը կրկին կարևորել է այն, որ Ադրբեջանն աջակցում է գործընթացին:
Ընդծգելով, որ գործընթացի բոլոր փուլերում խորհրդակցում են Ադրբեջանի հետ Չավուշօղլուն հետևյալ դիտարկումն է արել. «Սա ոչ ոք չպետք է տարօրինակ համարի՝ այսպես էլ պետք է լինի: Անցյալից էլ պետք է դասեր քաղել: Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու հնարավոր չէ, որ մենք որևէ քայլ անենք հատկապես արմատական հարցերում: Սա անգամ նախապայման էլ չէ, այլ բնական երևույթ է»:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել, ինչին Հայաստանը պետք է դրական պատասխան տա:
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ նշանակումից ի վեր նրանք 2 անգամ են հանդիպել դեմառդեմ, սակայն անընդհատ կապի մեջ են: Չավուշօղլուի խոսքով՝ բացի հատուկ ներկայացուցիչների նշանակումից կատարվել են վստահությունը բարձրացնող քայլեր, ինչպիսին է օդային հաղորդակցության բացումը: Նա նշել է, որ որոշ քայլեր են արվում առևտրի հետ կապված:
Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին մասնակցությանը՝ նշելով. «Մեր երկկողմ հանդիպումը դրական էր: Իրականում կցանկանայի, որ երեքով՝ այսինքն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ միասին հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ: Հիմա Փաշինյանը և Ալիևն են հանդիպելու Եվրոպայում: Ես ադրբեջանական կողմում որևէ խնդիր չեմ տեսնում»:
Չավուշօղլուի խոսքով, թեև դրական միտում կա, սակայն անհնար է մեկ օրում ամեն ինչ միանգամից կարգավորել, պետք է փոխադարձ քայլեր արվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |