Քաղաքական14:06, 31 Մարտ 2022
Թուրքիայում սպասում են Պուտինի այցին
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «A haber» հեռուստաընկերությանը ծավալուն հարցազրույց է տվել, որի հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Նա անդրադարձել է Ստամբուլում ընթացած ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ռուս և ուկրաինացի պաշտոնյաների միջև Թուրքիայում հնարավոր նոր հանդիպումների անցկացմանը:
Ըստ Չավուշօղլուի՝ առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում հնարավոր է հանդիպեն Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարները:
«Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 1-2 շաբաթվա ընթացքում, եթե ձեռք բերվի համաձայնություն, ապա երկրների ղեկավարներն էլ կհանդիպեն»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ առաջիկայում իրենք սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցին, որի շրջանակներում կանցկացվի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության նիստ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |