Քաղաքական15:29, 01 Ապրիլ 2022
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան ու Իսրայելը քննարկելու են դեսպանների վերանշանակման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի, նաև անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի փորձին:
Խոսելով դեսպանների նշանակման հավանականության մասին, Չավուշօղլուն նշել է. «Իսրայելի և Թուրքիայի նախագահները համաձայնել են այդ հարցը քննարկել արտգործնախարարների մակարդակով: Այդ հարցը վերաբերյալ որոշումը կկայացնենք Իսրայել իմ հնարավոր այցի ընթացքում»:
Թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է Պաղեստինի հարցին՝ նշելով, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա խնդրի լուծման վրա: Նրա պնդմամբ՝ այդ ամենը գիտակցում են նաև Պաղեստինում:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: 2010-ի հունիսից դադարեցվել էին բոլոր երկխոսությունները երկու երկրների միջև:
Այս միջադեպից որոշ ժամանակ անց երկկողմ հարաբերություններում դրական միտում նկատվեց, բայց դրանք խզվեցին 2018-ին, երբ Միացյալ Նահանգներն իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխեց: Հենց այս ամենից հետո Թուրքիան ու Իսրայելը հետ կանչեցին իրենց դեսպաններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |