Քաղաքական13:21, 05 Ապրիլ 2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մեկնել է Թուրքիա

2022թ. ապրիլի 4-ին Անկարայում տեղի է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարiի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի գործարկումը:
Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել է 2 երկրների ընդհանուր շահերն ընդգրկող հարցերի շրջանակ՝ ներառյալ տնտեսական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Կողմերը վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Բացի այդ Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ն գոհունակությամբ է ընդունում Ուկրաինայի հարցում դիվանագիտական լուծում գտնելու համար Թուրքիայի գործադրած ջանքերը:
Հիշեցնենք, որ 2021թ. հոկտեմբերին Հռոմում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Երկու երկրների ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու նպատակով համատեղ մեխանիզմ հիմնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |