Քաղաքական17:43, 05 Ապրիլ 2022
Թուրքիան բանտարկյալների թվով «առաջատար» երկիր է

Հրապարակվել է Լոզանի համալսարանի կողմից Եվրախորհրդարանի համար պատրաստված «Բանտերի վերաբերյալ վիճակագրական ամենամյա զեկույցը», որտեղ ներառված է 49 երկիր:
Նշյալ զեկուցում ներկայացված են 49 երկրների բանտարկյալների վերաբերյալ տարբեր տեղեկություններ:
2021թ.-ի հունվարի 31-ից առ այսօր բանտարկյալների թվով «առաջատար» երկիրը Ռուսաստանն է: Այդ երկրում բանտարկյալների թիվը հասնում է 478.714-ի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան՝ 272.115 ցուցանիշով: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան, որտեղ բանտարկյալների թիվը կազմում է 87.035:
Զեկույցում նշվում է, որ 2020թ-ի հունվարից մինչև 2021թ-ի հունվարը Թուրքիայում կալանավորածների միջին ցուցանիշը նվազել է 8.9 տոկոսով: Նման ցուցանիշով Թուրքիան 49 երկրների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը։
Հետաքրքրական է, որ թուրքական բանտերում 95 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 5 տոկոսը՝ կանայք: Կին բանտարկյալների թվով «առաջատար» երկիրը Լիտվան է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |