Հասարակական16:59, 06 Ապրիլ 2022
Թուրքիայում հայ գլխարկագործ վարպետի ավանդույթները շարունակում է իր թուրք աշակերտը
Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ:
Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն «Güneş TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։
Թաթուի խոսքով՝ նա 13 տարեկանից է սկսել պատրաստել գլխարկներ։ Թուրք վարպետը նշել է, որ չնայած իր արհեստը ոչնչացման վտանգի եզրին է, բայց դեռ շարունակում է աշխատել։ Նա պատմել է, որ նախկինում Թուրքիայում կար գլխարկ պատրաստող 26 վարպետ, իսկ հիմա մնացել են միայն երկու հոգի։
Անդրադառնալով գլխարկների ձևավորման աշխատանքներին՝ վարպետ Թաթուն ասել է, որ ձեռագործության հարցում նախկինում համագործակցում էր հայ կանանց հետ։
«Նրանք գլխարկների վրա աշխատելուց հետո, կրկին ուղարկում էին ինձ, ես էլ արդուկում և վաճառում էի։ Հիմա եթե գործ լինի, օրական կարող եմ 10 գլխարկ կարել, բայց դե գործ չկա»,- տրտնջացել է թուրք վարպետը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |