Տնտեսական14:31, 06 Ապրիլ 2022
Հարևան երկրներ կատարված թուրքական արտահանումները ռեկորդային աճ են գրանցել

Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մարտին գրանցվել է արտահանման ծավալների ռեկորդային աճ՝ համեմատած բոլոր ժամանակների մարտ ամսվա ցուցանիշների հետ։ Արձանագրվել է 19.8 տոկոսանոց աճ, ինչի արդյունքում արտահանումը կազմել է 22.7 մլրդ դոլար։
Իսկ հունվար-մարտ ժամանակահատվածում Թուրքիայից արտահանվել է 60 մլրդ 288 մլն դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը համարվում է լավագույնը տարվա առաջին եռամսյակների համեմատականում։
Սահմանակից հարևան երկրներ կատարված թուրքական արտահանումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 30 տոկոսով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում Իրան, Իրաք, Հունաստան, Վրաստան, Սիրիա և Բուլղարիա կատարված արտահանումները կազմել էին 4 մլրդ 323 մլն դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 5 մլրդ 636 մլն դոլար։
Ամենաշատ ծավալով արտահանումն իրականացվել է դեպի Իրաք, ամենաքիչը՝ դեպի Սիրիա։
Թուրքիայից արված արտահանումների պատկերը
դոլարային տեսքով՝
Իրաք - 2 մլրդ 446 մլն
Բուլղարիա - 1 մլրդ 59 մլն
Հունաստան - 790 մլն 940 հզ
Իրան - 560 մլն 265 հզ
Վրաստան - 396 մլն 177 հզ
Սիրիա - 383 մլն 267 հզ
Ի դեպ, արտահանված ապրանքների մեջ գերակշռել է քիմիական արտադրանքը։
Նշենք, որ Թուրքիան ցամաքային սահման ունի ոչ միայն վերոհիշյալ 6 երկրների, այլ նաև Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Վերջինիս մասով արտահանման տվյալները բացակայում են, իսկ Հայաստանը Թուրքիայի առևտրային գործընկերը չէ։
«Թուրքիայի և Հայաստանի միջև առևտուր ուղղակիորեն չի իրականացվում»,- գրում է «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |