Հասարակական17:47, 06 Ապրիլ 2022
Սոցհարցում. մինչև 2023թ. Թուրքիայի տնտեսական վիճակն ավելի է վատանալու

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել տարբեր ոլորտներում Թուրքիայի խնդիրների, ինչպես նաև քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է 1067 քաղաքացի։ Նրանց 75.6%-ը համարում է, որ Թուրքիայի ամենագլխավոր խնդիրը տնտեսական վատ վիճակն է, իսկ 10.4 տոկոսը կարծում է, որ գլխավոր խնդիրը արդարության բացակայությունն է:
Այն հարցին, թե արդյոք Թուրքիայում տիրող թանկացումները ժամանակավոր են, 71.4%-ը կարծում է, որ դրանք մնայուն են, իսկ 26% ՝ ժամանակավոր:
Հարցվածների 65.5%-ի կարծիքով մինչև 2023թ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում տնտեսության վիճակը շարունակելու է վատանալ: Հարցվածների 55%-ը սխալ է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռնարկած քայլերը, իսկ 27%-ը՝ ճիշտ:
«Եթե այսօր կայանային խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին քաղաքացիների 30%-ն ասել է, որ իր ձայնը կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ), 28%-ը՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), 13.3%-ը` ազգայնական ընդդիմադիր «İYİ» (Լավ) կուսակցությանը, 10.2%-ը՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP), իսկ 8.4%-ն էլ՝ «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |