Ռազմական12:03, 07 Ապրիլ 2022
Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից կբխի F-16-երի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում:
Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար:
Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններին՝ թուրք-ուկրաինական կապերը ռազմական ոլորտում որակվում են որպես «կանխարգելիչ միջոց՝ տարածաշրջանին վնաս հասցնող գործողությունների հարցում»:
Պետքարտուղարությունն այս նամակով պատասխան է տրվում մի քանի կոնգրեսականների նամակ-դիմումին, որով նրանք Ջո Բայդենի վարչակազմին կոչ էին անում չվաճառել այդ կործանիչները Թուրքիային:
Դեռևս 2021թ.-ի հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 40 միավոր F-16 կործանիչ։
Հիշեցնենք, որ 2019-ին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Թուրքիան դուրս թողնվեց ամերիկյան 5-րդ սերնդի նորագույն F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի մեկ տասնյակ անդամ երկրներ:
Փոխհատուցում ստանալու կամ խնդիրը հարթելու ակնկալիքով ամիսներ առաջ Անկարան դիմել էր Վաշինգտոնին 40 միավոր 4-րդ սերնդի F-16 ռազմական օդանավեր գնելու, ինչպես նաև իր սպառազինությունում ունեցած 80 միավոր F-16 ինքնաթիռներն արդիականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |