Հասարակական11:14, 07 Ապրիլ 2022
Թուրքական մամուլը Փամուքի մասին. «Հայտարարեց, որ թուրքերը 1մլն հայ են կոտորել ու ստացավ Նոբելյան մրցանակ»

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։
«Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային կայքը։
Նշենք, որ Փամուքը 2006-ին է արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։
Փամուքն օրինականացրել է Բողազիչի համալսարանի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի շրջանավարտ Ասլը Աքյավաշի հետ արդեն արդեն 10 տարի ունեցած հարաբերություններն ու Ստամբուլի Բեյօղլու շրջանի համայքապետարանում գրանցել իրենց ամուսնությունը:
Փամուքի կինը 2002 թվականին կրթական ծրագրի է մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում: Թուրքիայում զբաղեցրել է առողջապահության ոլորտի ղեկավար պաշտոններ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայանական շրջանակներն Օրհան Փամուքին թշնամաբար են վերաբերվում, քանի որ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքերին 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ կոտորելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |