Քաղաքական12:42, 08 Ապրիլ 2022
Բրյուսելում ՆԱՏՕ-ական հավաքից հետո Չավուշօղլուն մի շարք հայտարարություններ է արել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքից հետո մի շարք հայտարարություններ է արել։
Մասնավորապես նշել է, որ իրենք ողջունում են F-16 կործանիչների վաճառքի հարցում ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի առաջ կանաչ լույս վառելու քայլը։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը նամակ էր հղել Կոնգրես՝ նշելով, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կբխի ԱՄՆ-ի և ՆԱՏօ-ի շահերից։
«F-16-երի հարցով դեռ ընթանում են բանակցություններ։ Մենք դրանց դրականորեն ենք վերաբերվում։ Կոնգրեսին ուղարկված նամակն անշուշտ կարևոր էր։ Ճիշտ է, ԱՄՆ-ն դեռ դժգոհություններ ունի Ռուսաստանից մեր գնած S-400 ՀՕՊ համակարգերի կապակցությամբ, բայց ընդունում է, որ այդ գործարքի իրականացումը նաև շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար։ Դե մենք էլ մեր դժգոհելու թեմաներն ունենք»,- ասել է Չավուշօղլուն՝ հայտնելով, որ պատրաստվում է մայիսին մեկնել Վաշինգտոն։
Նախարար Չավուշօղլուի հնչեցրած հայտարարությունների առավել կարևոր հատվածները ստորև՝
- Բուչայի տեսարաններն անընդունելի են։ Դրանք ստվեր են գցել բանակցությունների վրա։
- Ծովային ուղիով տարհանման շուրջ բանակցությունները շարունակվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
- Մարիուպոլում դեռ ունենք շուրջ 3 տասնյակ Թուրքիայի քաղաքացի։
- Մենք ասացինք, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են անցկացվել Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |