Հասարակական13:48, 08 Ապրիլ 2022
Սոցհարցում․ Թուրքիայի քաղաքացիների 56.5 տոկոսն առաջիկա ընտրություններում ձայն չի տա Էրդողանին

«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դերյա Քյոմյուրջյուն թուրքական ընդդիմադիր «Halk TV»-ի եթերում հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։
Հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 56․5 տոկոսը տվել է «երբեք ձայն չեմ տա», 31․3 տոկոսը՝ «միանշանակ ձայն չեմ տա», 10․5 տոկոսը՝ «դեռ չեմ կողմնորոշվել», իսկ 1․7 տոկոսը՝ «ձայն չեմ տա» պատասխանները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ այս կիրակի նախագահական ընտրությունների անցկացման դեպքում թուրքական քաղաքական կուսակցությունները կգրանցեն հետևյալ արդյունքները․
իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)՝ 25.4 տոկոս,
ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)՝ 23 տոկոս,
քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)՝ 8.2 տոկոս,
ծայրահեղ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)՝ 5․7 տոկոս, ազգայնական «Լավ» կուսակցություն՝ 11․1 տոկոս։
Հարցին, թե «եթե նախագահական ընտրությունների 2-րդ տուրում պայքարը շարունակվի Էրդողանի և ընդդիմության թեկնածուի միջև ու՞մ ձայն կտաք», մասնակիցների 51.3 տոկոսը նշել է՝ ընդդիմադիր թեկնածուին, իսկ 32.8 տոկոսը՝ Էրդողանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |