Հոդված12:33, 11 Ապրիլ 2022
Թուրք վերլուծաբան. «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի»
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան:
Ըստ Բաբահանի՝ հիշյալ մոդելը հիմնված է ազատ և արդար ընտրությունների և դինամիկ շուկայական տնտեսության վրա։ Դրանք են արևմտյան լինելու առավելությունները և ինչպես նշում է ամերիկացի պատմաբան Ստիվեվ Կոտկինը. «առավելություններ, որոնք երբեք չպետք է թերագնահատել»:
Եվ ուրեմն ի՞նչն է խնդիրը, արդյո՞ք աշխարհագրությունը ճակատագիր է:
«Դա աշխարհագրություն չէ, աշխարհաքաղաքականություն է,- իր իսկ հարցադրմանը պատասխանում է հոդվածի հեղինակը։ — Թեև Թուրքիան վերջին 200 տարին ծախսել է Արևմուտքին ինտեգրվելու համար, թեև 70 տարի է, ինչ ՆԱՏՕ-ում է, և ի վերջո վերսկսել է տապալված բանակցային գործընթացը Եվրամիության հետ, միևնույն է, արդյունքում նա դեռևս սև կայսրության ժառանգորդ է»։
Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ այսօր Թուրքիաում գրեթե բոլորը հավատում են, որ Էրդողանի անձի վրա հիմնված AKP-MHP վարչակարգի փլուզումը ճանապարհ կհարթի Թուրքիայի համար: Իհարկե ճնշող ռեժիմի ավարտը թեթևացում կբերի, հանգստություն կտա, բայց հիմնական խնդիրը ըստ էության չի լուծվի:
«Թուրքիայի խնդիրը մոնիզմի մեջ է, այն է, որ նա իր պատմության ընթացքում երբեք չի կարողացել ապահովել կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, և նա ունի խանդ ու զայրույթ Արևմուտքի հանդեպ... Արևմուտքը կարևոր է միայն ռազմապես և տեխնոլոգիապես ուժեղ լինելու առումով, այն ամբողջական չէ իր ներկայացրած արժեքներով: Այդ իսկ պատճառով քրդական խնդրի վերաբերյալ Արևմուտքի հիշատակումները դիտվում են ոչ թե որպես մարդու իրավունքների խնդիր, այլ որպես Թուրքիան մասնատելու իմպերիալիստական ծրագիր»,- գրում է թուրք վերլուծաբանը։
Մոնիզմը փիլիսոփայական համակարգ է, ըստ որի ֆիզիկական և հոգեկան բոլոր երևույթների, մատերիայի (նյութի), և ոգու բոլոր երևույթները ծագում են մեկ սկզբունքից։ Կարող է լինել՝ իդեալիստական մոնիզմ և մատերիալիստական մոնիզմ։ Հակադրվում է դուալիզմին։
Հոդվածում նաև նշվում է, որ ներկայիս Թուրքիան չի ներառում այնպիսի մի համակարգ, որը երկրում կապահովի արևմտյան տիպի ժողովրդավարություն, իրավական համակարգ, խոսքի ազատություն, կյանքի և ունեցվածքի անվտանգություն:
«Թուրքիան չի կարողանա դուրս գալ այս արատավոր շրջանից առանց ժողովրդավարության խնդիրները լուծելու, իրավական պետություն կառուցելու և քրդերին հավասար քաղաքացիներ ճանաչելու:
Մենդերես-Դեմիրել-Չիլլեր-Էրդողան հաջորդականությամբ մեր հիշողության մեջ դաջված կոռուպցիան, անօրինականությունը և ուժեղ տղամարդու մոդելը դեռ շարունակելու են վերարտադրվել: Խնդիրը ոչ միայն ղեկավարության մեջ է, այլև այն վերարտադրող կառույցի...»,- եզրակացնում է Բաբահանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |