Տնտեսական16:11, 12 Ապրիլ 2022
Թուրք տնտեսագետ. «Այս պահին Թուրքիան հիպերինֆլյացիայի եզրին է»

Թուրք տնտեսագետ Սելչուք Գեչերն անդրադարձել է Թուրքիայի ֆինանսական շուկայի վատթար վիճակին։ Նրա դիտարկմամբ՝ այս պահին Թուրքիան գտնվում է հիպերինֆլյացիայի եզրին:
Հիպերինֆլյացիա - գների մակարդակի կտրուկ աճ
«Դոլարի փոխարժեքը հասել է 15 լիրայի: Ի՞նչ տարբերություն արտարժույթը 15.40 լիրա է, թե՞ 15, տարբերությունը չնչին է: Մինչ մեր աչքին դոլարը 14-15 լիրա է երևում, շուկայում դրա իրական փոխարժեքը 22-23 լիրա է»,- նշում է Գեչերը՝ դոլարի և ոսկու վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ անելով իր Youtube-յան ալիքում։
Տեղեկացնելով, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜIK) հրապարակում է ոչ ճշգրիտ տվյալներ, իսկ գնաճի թվերն էլ խիստ կասկածելի են՝ Գեչերը շեշտում է այն հանգամանքը, որ Թուրքիան օրեցօր աղքատանում է։
«Սխալ տվյալների պատճառով աղքատացել ենք ոչ միայն այս ամիս, այլև անցյալ տարի։ Պարենի և էներգիայի ծավալները նվազում են։ Թուրքիան գտնվում է հիպերինֆլյացիայի շեմին»։
Քննադատելով Էրդողանի ղեկավարած իշխող ուժի պետական քաղաքականությունը՝ Գեչերը դժգոհում է. «Ինչո՞ւ եք ձեր թոշակառուին այնպես վերաբերվում, ասես նա 2-րդ կարգի մահկանացու է: Ինչո՞ւ եք ձեր աշխատողի հետ այնպես վարվում, ասես նա ցածր մակարդակի մարդ է: Եվ, վերջապես, ինչո՞ւ եք գյուղացուն անգրագետի պես վերաբերվում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |