Քաղաքական14:44, 13 Ապրիլ 2022
Ազգային պատկանելիության պատճառով գործարարը Թուրքիայում չի կարողացել տենդերի մասնակցել
Թուրքիայի Այդին նահանգի Բոզդողան քաղաքում բնակվող ալևի գործարար Հուսեյին Քավջին իր և կնոջ էթնիկ և կրոնական պատկանելիության պատճառով զրկվել քաղաքապետարանի հայտարարած տենդերին մասնակցելու հնարավորությունից:
Քավջըի խոսքով՝ որոշումը կայացրել է անձամբ քաղաքապետ Ուֆուք Ալթընթաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ է: Գործարարը հաղորդել է, որ քաղաքապետարանի հայտարարած Երիտասարդական այգին, գորգաձև հատակն ու սրճարանը շահագործելու իրավունքի համար հայտարարված մրցույթին մասնակցել է միայն ինքը: Երբ քաղաքապետարանում տեսել են, որ ինքն է մրցույթի մասնակիցը, տեղեկացրել են քաղաքապետին, վերջինս էլ կարգադրել է դադարեցնել մրցույթը և չեղարկել:
Գործարարի ներկայացրած բողոքին ի պատասխան՝ որպես հիմնավորում ներկայացրել են այն, որ մրցույթը չեղարկվել է ընդամենը մեկ մասնակից ունենալու պատճառով: Քավջըն, սակայն, այդ հիմնավորումը լուրջ չի համարում, քանի որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթների 90 տոկոսը կայանում է հենց 1 մարդու մասնակցությամբ: Նրա խոսքով՝ իրեն մասնակցությունից զրկելու իրական պատճառն այն է, որ ինքն ալևի է, իսկ կինը՝ ծագումով հայ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |