Տնտեսական11:06, 13 Ապրիլ 2022
Թուրքիայում աճել են դեպի ԵՄ երկրներ կատարվող արտահանումները

Թուրքիայից Եվրամիության երկրներ կատարվող արտահանման ծավալները 2022-ի առաջի եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21 տոկոսով՝ հասնելով 23 մլրդ 780 մլն 323 հազար դոլարի։ Արտահանման ամենաշատ ծավալներն ուղղվել են դեպի Գերմանիա։
Ըստ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների` Թուրքիայի արտահանումը 2022 թ. հունվար-մարտ ամիսներին աճել է 20.8 տոկոսով և կազմել 60 մլրդ 287 միլիոն դոլարի։ Հիշյալ ասամբլեայի նախագահ Իսմայիլ Գյուլլեն հայտարարել է, որ այս տարի իրենք սկսել են իրականացնել արագ արտահանումներ դեպի իրենց ամենամեծ շուկա՝ ԵՄ և հավելել, որ Թուրքիան աչքի է ընկնում ապրանքների և արդյունաբերական արտադրության ոլորտների իր բազմազանությամբ, զարգացած ենթաարդյունաբերությամբ, ճկուն և արագ արտադրական կառուցվածքով, արտադրանքի ստանդարտների ԵՄ-ի հետ ներդաշնակեցմամբ, ուժեղ լոգիստիկ ծառայություններով, մեծ նավահանգստային և տրանսպորտային կարողություններով և արտահանման ֆինանսավորման ընդլայնված հնարավորություններով:
Ընդգծելով, որ Թուրքիան ԵՄ-ի կայուն և հուսալի առևտրային գործընկերն է՝ Իսմայիլ Գյուլլեն նշել է, որ մինչև 2022 թ. իրենց նպատակն է հասնել 250 մլրդ դոլարի արտահանման։
Հայտարարելով, որ Թուրքիան համաշխարհային առևտրում առանձնանում է որպես հուսալի նավահանգիստ՝ Գյուլլեն նշել է, որ նման բնութագրագրականով Թուրքիան խոստանում է փոխշահավետ առևտրային գործընկերություն ԵՄ երկրների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |