Իրավական16:02, 13 Ապրիլ 2022
Քըլըչդարօղլուն կրկին շահել է էրդողանի՝ իր դեմ բացած դատական գործը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործեր է բացել քեմալական, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ 2017թ. դեկտեմբերի 5-ի ելույթում Էրդողանի և նրա մերձավորների հասցեին «վիրավորանքներ հնչեցնելու համար»։ Դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրել էր հազարավոր դոլարների բարոյական փոխհատուցում վճարել Էրդողանին։
Սակայն 5 տարի անց Թուրքիայի Գերագույն գլխավոր դատարանը չեղյալ է համարել հիշյալ վճիռը։ Այս մասին Тwitter-ում գրառում է արել Քըլըչդարօղլուի փաստաբանը՝ Ջելալ Չելիքը։
«Մեն կզղու շուրջ դատերն էլ շահեցինք։ Այս անգամ Գերագույն գլխավոր դատարանը դաս տվեց Էրդողանին։ Մեն կղզու վերաբերյալ դատավարությունում կուսակցապետ Քեմալ Քըլչդարօղլուն արդարացվեց։ Շարունակելու ենք շահել դատերը և դասեր տալը։ Մեր խոսքը խոսք է»- գրել է Չելիքը։
Հիշեցնենք, որ 2017թ․ դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահը, նրա եղբայր Մուստաֆա Էրդողանը և որդին՝ Ահմեթ Բուրաք Էրդողանը Անգլիայի Մեն կղզի են փոխանցել միլիոնավոր գողացված դոլարներ։ Նշենք, որ Քըլըչդարօղլուն Մեն կղզու մասին նմանատիպ հայտարարություններ էր արել նաև ավելի վաղ։ Այդ մեղադրանքների համար Էրդողանի կողմից մի քանի տասնյակ դատական գործեր էին հարուցվել Քըլըչդարօղլուի դեմ:
Ընդհանուր առմամբ այս և այլ հայտարարությունների պատճառով թուրքական դատարանները ընդդիմադիր գործչին վերջին տարիների ընթացքում արդեն պարտավորեցրել են հազարավոր դոլարների հասնող փոխհատուցում վճարել Էրդողանին՝ հիմնականում «Թուրքիայի նախագահին վիրավորելու» հիմքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |