Ռազմական12:47, 14 Ապրիլ 2022
Թուրքիան մեծ թափով շարունակում է սահմանների կահավորման աշխատանքները
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր:
Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց սահմանի 873 կմ-ի հատվածում ավարտվել են պատի կառուցման աշխատանքները: Իրանի հետ սահմանին էլ մինչ այս պահը արդեն 191կմ հատվածում ավարտվել են պատի ու ճանապարհի կառուցման լուսավորության անցկացման, տեսախցիկների ու ջերմատեսիլ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ ապօրինի սահմանահատումների տեսանկյունից ռիսկային գնահատվող Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան 2.949կմ երկարությամբ սահմանների 1028 կիլոմետրանոց հատվածում ավարտվել են պատի ու պարեկային ծառայության համար նախատեսված ճանապարհի կառուցման աշխատանքները:
Սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82 կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար:
Բացի դրանից ոստիկանության գլխավոր վարչության կողմից Իրանի հետ սահմանային Վանի նահանգում լրացուցիչ 750 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում է կազմավորել, որը պետք է աշխատի Իրանից աֆղան փախստականների մուտքը Թուրքիա կանխելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովը։
Սա առաջին դեպքն է երբ Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրի ռազմանավ է մատակարարելու:
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը Կահիրեում ելույթ է ունեցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։
Էրդողանը քննադատել է նրանց, ովքեր հարցականի տակ են դնում Թուրքիայի ներկայությունը Լիբիայում և Սոմալիում՝ նրանց որակելով որպես նեղ մտահորիզոն ունեցողներ:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |