Հասարակական15:29, 14 Ապրիլ 2022
Թուրքիայում խորանում են հակառուսական և հակապուտինյան տրամադրությունները
Թուրքիայում հասարակությունը երկրի շահերի տեսանկյունից ԱՄՆ-ին համարում է ամենամեծ սպառնալիք, այնուհետև՝ Ռուսաստանին։ Ընդ որում՝ եթե նախորդ տարի ԱՄՆ-ին սպառնալիք համարողները կազմում էին 60․6 տոկոս, ապա այս տարի՝ 58․3։ Ռուսաստանի դեպքում այդ համամասնությունն աճել է՝ 19-ից բարձրանալով 31 տոկոսի։ Այս տվյալները, թուրք լրագրող Մուրադ Սաբունջուի փոխանցմամբ, տեղ են գտել «Մարշալ» հիմնադրամի վերջին հետազոտության մեջ։
Ռուս-ուկրաինական ռազմական ճգնաժամի մեկնարկից հետո կատարված հետազոտության համաձայն՝ թուրքական հանրության շրջանում օտար երկրների նկատմամբ դրական պատկերացումների առումով Ռուսաստանն ամենաշատն է տուժել։ Այդ երկրի նկատմամբ այժմ դրական կարծիք ունի հանրության միայն 5․6 տոկոսը՝ նախորդ տարվա 11․3-ի փոխարեն, ավելին՝ հարցվածների միայն 4․9 տոկոսը դրական մտքեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
Հետազոտության մասնակիցների 33 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան ամենասերտը պետք է համագործակցի ԵՄ երկրների հետ, ընդ որում՝ այդ համամասնությունը երիտասարդության շրջանում հասնում է 44 տոկոսի։ Հասարակության միայն 5․6 տոկոսն է գտնում, սակայն, որ Թուրքիան պետք է ամենասերտը գործակցի Ռուսաստանի հետ։
Մարշալ հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլյուհիսարջըքլի խոսքով՝ Ռուսաստանի վարկանշի անկմանը զուգահեռ թուրքական հասարակությունում հետաքրքիր մոտեցում կա ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի միջնորդական քաղաքականության հարցում։ Մասնավորապես, հետազոտության մասնակիցների 43․7 տոկոսը կարծում է, որ Թուրքիան հաշտեցնող դեր պետք է խաղա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, մինչդեռ 40․1 տոկոսի կարծիքով՝ Թուրքիան պետք է այդ հակամարտությունից հեռու մնա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |