Միջազգային14:19, 14 Ապրիլ 2022
ԱՄՆ Պետդեպի խոսնակը պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ասուլիսում պատասխանել է Թուրքիային վերաբերող հարցերին։ «Կվերացվե՞ն արդյոք Թուրքիայի դեմ CAATSA-ի պատժամիջոցները» հարցին ի պատասխան՝ Փրայսը ասել է. «Ես դրա պատասխանը չունեմ: Ինչպես գիտեք, CAATSA-ի պատժամիջոցները սահմանված են օրենքով: Թուրքական S-400 համակարգերի հետ կապված մեր մտահոգությունների վերբերյալ մենք բանակցություններ ենք վարում թուրք դաշնակիցների հետ: Սրանից զատ հավելելու ոչինչ չունեմ»:
Իսկ այն հարցին, թե, արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի՞ է, որ Թուրքիան հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, Պետդեպի խոսնակն արձագանքել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, իսկ ՆԱՏՕ-ի երկրները սերտորեն համակարգում են աջակցության տարբեր ձևերը: Զգալիորեն նպաստել է ուկրաինացի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում»։
Փրայսը նաև նշել է, որ Թուրքիան առանցքային դեր է ունեցել ռուսներին և ուկրաինացիներին բանակցության սեղանի շուրջ բերելու հարցում, թեև մինչ օրս ձեռնարկված ջանքերից ոչ մեկը դիվանագիտական մեծ հաջողություն չի գրանցել՝ լինի դա Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի թե այլ երկրների կողմից:
Ճշգրտող հարցին, թե ընդունում եք, որ Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, հետևել է Փրայսի այս պատասխանը.
«Ես չգիտեմ` Թուրքիայի կողմից կա՞ն արդյոք պատժամիջոցների խախտումներ, սակայն Թուրքիան զգալի ներդրում է ունեցել: Կրկնում եմ` Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և այս համատեքստում նա դիմակայել է ռուսական ագրեսիային և զգալի ներդրում է ունեցել ուկրաինացի ժողովրդին աջակցելու գործում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |