Տնտեսական11:34, 14 Ապրիլ 2022
Թուրքիայի քաղաքացի դառնալու համար պիտի գնել առնվազն 400.000 դոլարանոց անշարժ գույք

Թուրքիայում փոփոխություն է կատարվել քաղաքացիություն ստանալու կարգի մեջ:
Եթե մինչև հիմա Թուրքիայի քաղաքացիության համար դիմողները պիտի ձեռք բերեին 250.000 դոլար արժողությամբ անշարժ գույք, ապա այժմ՝ պիտի գնենլ առնվազն 400.000 դոլարանոց անշարժ գույք:
Թուրքական «NTV» կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու պայմանները փոխվում են և ընդհանուր թանկացումների ֆոնին ավելացվում է քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումում ձեռք բերվելիք անշարժ գույքի արժեքը ևս:
Կանոնակարգն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։
Ըստ «Hürriyet» թերթի հրապարակման՝ 2012-ի կեսերից ուժի մեջ էր մտել օրենք, որը թույլ էր տալիս օտարերկրացիներին տուն գնել Թուրքիայում, և նրանք, ովքեր ունեն սեփականություն Թուրքիայում, իրավունք են ստացել դառնալ Թուրքիայի քաղաքացի՝ վճարելով 1 միլիոն դոլար։ Թուրքիայի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով, սակայն, անշարժ գույքի նվազագույն գինը, որը պետք է գնվի Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար, նվազեցվել էր մինչև 250 հազար դոլար։
2012 թվականին ընդունված օրենքից հետո Թուրքիայում վաճառված 12 միլիոն 263 հազար 850 բնակֆոնդից օտարկերկրացիներին վաճառված անշարժ գույքի թիվը կազմել է 287.704։ Օտարերկրացիներն անշարժ գույք են ձեռք բերել հիմնականում Ստամբուլ, Անթալիա և Անկարա քաղաքներում։
Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015-2022թթ. Թուրքիայում բնակարան գնած օտարերկրացիների թվում առաջատարը իրաքցիներն են՝ 43.351 միավոր անշարժ գույքով։ Իրանի քաղաքացիները 29.992 միավորով երկրորդ տեղում են։ Իրաքին և Իրանին հաջորդում են Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից և Աֆղանստանից ժամանածները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |