Քաղաքական14:26, 14 Ապրիլ 2022
Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է ավելի համարձակ լինել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջիկայում պետք է սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հստակ քայլերի, Չավուշօղլուն ասել է. «Հստակ քայլեր կլինեն, վստահությունը բարձրացնող քայլեր էլ իրականացվում են»:
Չավուշօղլուն կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները:
Անդրադառնալով Հարավային Կովկասում «կայունություն հաստատելուն» , նա շեշտել է, որ երկրները պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները միմյանց հետ: Նա միաժամանակ շեշտել է, որ այս ամենը իրականացնելը հեշտ չէ և «մեկ օրում չեն իրականացվում»:
Խոսելով Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև նոր հանդիպման մասին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն տեղեկացրել է որ երրորդ հանդիպումը նորից տեղի է ունենալու Վիեննայում:
Նա նաև նշել է, որ գիտակցում է, որ Հայաստանը ճնշման տակ է, քանի որ սա ամենևին հեշտ գործընթաց չէ: Նաև հասկանում են, որ հայկական սփյուռքի մի մասը հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համայքնները չեն աջակցում այս գործընթացին, ապա շարունակել է. «Բայց հիմա արդյո՞ք երրորդ երկրում հանդիպելու կարիք կա»:
Չավուշօղլուն ընդգծել է, որ իր խոսքերը չպետք է ընկալել որպես մեղադրանք: Նրա խոսքով հայկական կողմը պետք է մի փոքր համարձակ լինի, քանի որ, եթե Թուրքիայում հանդիպում չեն կարողանում անցկացնել, ապա մյուս հարցերում ինչպե՞ս պետք է քայլեր անեն:
Նա նաև հայտնել է, որ իրենք անգամ առաջարկել են սկզբում Երևանում հանդիպել, բայց հայկական կողմը չի համաձայնել՝ պնդելով երրորդ երկրում հանդիպելու վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |