Հասարակական14:55, 18 Ապրիլ 2022
Քեմալականների առաջնորդն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ։ Նա հանդիպել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին, և որդուն՝ Արատ Դինքին։
Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և ԺՀԿ անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Վերջիններս շնորհավորել են հայ համայնքին Զատկի տոնի կապակցությամբ։ Քըլըչդարօղլուն լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել Հրանտ Դինքի սպանությանը։
Նշելով, որ իրենց իշխանության գալու դեպքում պայքարելու են մութ ուժերի դեմ՝ ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ թեև Դինքի վրա կրակող անձը բանտում է, բայց իրական մարդասպանները դեռ չեն գտնվել։
«Եթե դուք ճանապարհ եք ընկնում՝ ասելով, որ պայքարելու եք մութ ուժային կենտրոնների դեմ, ուրեմն պետք է գտնեք իրական մարդասպաններին։ Այդ ժամանակ այս հանրության մեջ կհասնենք հաշտեցման մակարդակի։ Տիկին Ռաքելը շատ լավ խոսք ունի՝ «երեխայից մարդասպան ստեղծող այդ խորը խավարը»։ Պետք է անպայման լուսավորենք այդ խորը խավարը, որը համագործակցում է ավազակախմբերի և ընդհատակյա ուժերի հետ»։
Քըլըչդարօղլուի կարծիքով՝ պետք է պետության մեջ արմատներ ձգած այդ անձանց հայտնաբերել ու արմատախիլ անել պետության ներսից ու այդ կերպ երկրում ապահովել խաղաղություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուսումանսիրության մեջ նշվում է, որ 2 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |