Տնտեսական13:36, 18 Ապրիլ 2022
TÜSİAD-ի նախագահ. «Թուրքիայում գնաճի դեմ պայքարը բավարար չէ»

Թուրքիայի Արտադրողների և գործարարների միության (TÜSİAD) նախագահ Օրհան Թուրանը հայտարարել է, որ Թուրքիայում կարճաժամկետ կտրվածքով գնաճը շարունակելու է բարձր տեմպեր արձանագրել:
Թուրանի կարծիքով ներկայումս գնաճի դեմ իրականացվող միջոցառումները բավարար չեն և չեն կարող կանխել մեծ թափով շարունակվող գնաճը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ գնաճը ներկա պահին կազմում է 61.24%: Սակայն ըստ անկախ փորձագետների՝ այդ թիվն իրականում շատ ավելի մեծ է:
«TÜSİAD»-ի նախագահ Օրհան Թուրանը հայտարարել է, նաև որ չի կարծում, թե գնաճի դեմ պետությունը համարժեք կերպով է պայքարում:
Մարտ ամսին Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի նախագահ ընտրված Օրհան Թուրանը տոկոսադրույքների իջեցմամբ թուրքական լիրայի արժեզրկումը կանխելուն ուղղված պետության քաղաքականությունը ճիշտ չի համարում:
Ըստ նրա, սա համաշխարհային գնաճի ալիք է, որի դեմ Թուրքիան չի կարող պայքարել նման միջոցներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |