Քաղաքական18:04, 18 Ապրիլ 2022
Թուրքիայում 6 ընդդիմադիր կուսակցություն կշարունակեն համագործածկել իշխող դաշինքի դեմ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Էրդողան Թոփրաքը խոսել է առաջիկա ընտրություններում ընդդիմադիր 6 կուսակցության համագործակցության հեռանկարների մասին:
Թոփրաքը նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր կուսակցությունների վեցակողմ համագործակցությունը ձախողելու համար: Վերջինս նման քայլ է որակել նաև իշխող դաշինքի նախաձեռնած ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխությունները, որոնք ըստ ընդդիմադիր գործչի՝ միտված են իշխանական դաշինքի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել 2023-ին նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրություններում:
Թոփրաքն ասել է նաև, որ իրենց ընտրական փորձը կբավականացնի ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն իրենց օգտին ծառայեցնելու համար ու հավելել, որ ի հեճուկս իշխանությունների ջանքերին՝ ընդդիմադիրների վեցակողմ ձևաչափով համագործակցությունը ճաքեր չի տալու, քանի որ բոլոր կողմերի մոտ էլ առկա նույն կարևոր մտահոգությունը՝ երկիրը վատ է կառավարվում. ձախողվել են իրավական պետությունը, տնտեսությունը և ընտանեկան անդօրրը:
Հիշեցնենք, որ 6 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները «Ամրապնդված խորհրդարանական համակարգի» համատեղ առաջարկ էին ընդունել՝ հաջորդ ընտրություններում հաղթելու դեպքում նախագահի լիազորությունները կրճատելու և խորհրդարանի դերն ուժեղացնելու մասին:
Փաստաթուղթը ստորագրել էին ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, աջ կենտրոնամետ İYİ («Լավ») կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, իսլամիստական «Երջանկություն» (Saadet) կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, «Ապագա» (Gelecek) կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, և «Դեմոկրատական կուսակցության» (DP) առաջնորդ Գյուլթեքին Ույսալը։
Հուշագիրը սահմանում է կողմերի գործողություններն անցումային շրջանում, եթե առաջիկա ընտրություններում Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |