Տնտեսական13:21, 19 Ապրիլ 2022
Թուրքիայում գնաճը մոտ 10 անգամ ավելի բարձր է, քան Եվրոպայում

Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության 2022-ի մարտի տվյալների՝ վերջին 1 տարվա գնաճը կազմել է 61%, ինչը գրեթե 10 անգամ բարձր է Եվրոպայում նույն ժամանակահատվածում գրանցված 6.2% գնաճից: Իսկ ոչ պաշտոնական կազմակերպությունները տարեկան գնաճը Թուրքիայում գնահատում են մինչև 142%:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճի հիմնական պատճառներից մեկը համարել էր միջազգային շուկայում առկա գնաճը, իսկ Թուրքիայում գնաճի ավելի բարձր տեմպերը պատճառաբանել սեզոնային գնաճի առկայությամբ:
Էրդողանի այս հայտարարությանն անդրադարձած թուրք պրոֆեսոր, տնտեսագետ Վեյսել Ուլուսոյը նշել է, որ գնաճը չի կարող սեզոնային լինել, քանի որ համեմատությունը կատարվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածը: Ըստ Ոլուսոյի՝ Թուրքիայում գնաճի ամենաառաջին պատճառն ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկումն է:
Թուրքիայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Դուրմուշ Յըլմազն էլ տեսակետ է հայտնել, որ երկրում գնաճի ընդամենը ⅓-ն է կապված արտաքին գնաճի հետ, մնացած ⅔ -ը կապված է իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետ: Վերջինս նույնպես անհիմն է համարել սեզոնային գնաճի մասին Էրդողանի հայտարարությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |