Ռազմական16:30, 19 Ապրիլ 2022
Իրաքի նախագահ. «Թուրքիայի գործողությունները բացահայտ սպառնալիք են Իրաքի ազգային անվտանգությանը»
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհն իր երկրի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է որակել Իրաքի քրդական ինքնավարության տարածքում թուրքական զինուժի ռազմագործողությունները:
Տարածված հայտարարությունում նշվում է, որ Իրաքն անընդունելի է համարում Թուրքիայի ռազմական գործողության շարունակությունը՝ շեշտելով, որ դրանք համաձայնեցված չեն պաշտոնական Բաղդադի հետ և ավելի վաղ էլ իրենք այդ հարձակումները դադարեցնելու կոչ էին արել:
«Դրա համար (իմա՝ հարձակումը դադարեցնելու) մենք բազմիցս կոչեր ենք արել։ Մենք մերժում և չենք ընդունում թուրքական պետության հարձակումների շարունակականությունը։ Ակնկալում ենք հարգանք մեր սուվերեն իրավունքների նկատմամբ»,- ասված է իրաքի նախագահի հայտարարության մեջ։
Իրաքի նախագահից առաջ էլ Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարություն էր տարածել իրաքյան «Sadr» շիայական շարժման առաջնորդը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |