Հարցազրույց15:28, 19 Ապրիլ 2022
Թուրք վերլուծաբանը Ermenihaber.am-ի հետ խոսել է հայ-թուրքական երկխոսությունից (ՄԱՍ 2-րդ)
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինն է։ Հարցազրույցը բաղկացած է երկու մասից։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի 2-րդ մասը։ Մասը 1-ինը կարող եք ընթերցել այստեղ։
Ո՞վ է Ֆեհիմ Թաշթեքինը
Թաշթեքինը ծնվել է 1972թ. Էրզրումի Օլթու շրջանում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Լրագրությամբ սկսել է զբաղվել 1994թ.-ից։ Աշխատել է թուրքական այնպիսի առաջատար լրատվամիջոցներու, ինչպիսիք են՝ «Hurriyet»-ը, «Yeni Safak»-ը, «Radikal»-ը և այլն։ Որոշ ժամանակ աշխատել է «Կովկաս» լրատվական գործակալությունում՝ որպես հիմնադիր խմբագիր։ Նա այժմ շարունակում է հոդվածներ հրապարակել թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» և «Al Monitor» լրատվական կայքերում։ Հեղինակել է մի շարք գրքեր։
- Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։
- Միշտ հեռանկար է եղել, որ Հայաստանից դեպի Թուրքիա սահմանի բացումը կազդի նաև ռազմավարական հավասարակշռությունների վրա Կովկասում։ Ամերիկյան իշխանությունները նույնպես հակված են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը դիտարկել որպես բանաձև, որը պոտենցիալ առումով Երևանը դուրս կբերի Մոսկվայի ստվերից:
Թերևս սա է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցում Փաշինյանի դրական մոտեցման դրդապատճառներից մեկը՝ չնայած 2020 թվականի պատերազմում Անկարայի ունեցած դերին։ Այստեղ չպետք է նաև մոռանանք, որ Թուրքիայի ներգրավվածությունը պարադոքսալ հետևանքներ է ունեցել։ Պատերազմը մեծացրել է Կովկասում Թուրքիայի դերը, մասնավորապես՝ ռազմական առումով այն մտել է խաղի մեջ, ինչպես նաև արդյունավետ դիրք գրավել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն այս ներգրավվածության արդյունքում հրադադարը հաստատեց Ռուսաստանը և ռուսները ռազմական ճանապարհով կրկին վերադարձան տարածաշրջան։ Ռուսաստանը նաև վճռորոշ դեր և պատասխանատվություն ունի հրադադարի համաձայնագրի պայմանների կատարման հարցում։ Այսինքն առանց Մոսկվայի դժվար է նոր էջ բացել Ադրբեջան-Հայաստան կամ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում։ Կան երեք մայրաքաղաքներ, որոնք այնպիսի վիճակում են, որ ամեն քայլափոխի Ռուսաստանի «ձեռքին են նայում»։
Հիմնական խնդիրն այն է, թե Մոսկվան որքանով է պատրաստակամ Երևանը Թուրքիայի միջոցով բացել աշխարհի առաջ։ Արդյո՞ք թույլ կտա մի զարգացում, որը կխարխլի ռուսական ազդեցությունը: «Win-win» բանաձևը, իհարկե, վերաբերում է նաև Ռուսաստանին։
Երբ Ռուսաստանին գոհացնող պայմանագրի պայմանները կատարվեն և թուրք-ռուսական հարաբերությունները շարունակեն պահպանել իրենց զարգացման միտումը, միգուցե վերապահումները նահանջեն։ Մեկ այլ գործոն, որն այստեղ չպետք է անտեսել, Իրանն է։ Իրանը շատ կոշտ արձագանքեց, քանի որ տեսավ, որ պատերազմից հետո հավասարակշռությունը շրջվել է իր դեմ։
Եթե միջանցքների հարցում հաշվի չառնվեն ընդհանուր տարածաշրջանի երկրների շահերը, օրինակ, եթե Իրան-Հայաստան կապը չերաշխավորվի, ապա Թեհրանը նույնպես կգործի որպես խափանող գործոն։ Կախված ուկրաինական պատերազմից՝ նոր էներգետիկ միջանցքների համար պայքարը կրկին բռնկվեց, այդպիսով նոր հեռանկար ավելացնելով Կովկասում տիրող իրավիճակին։
Կարծում եմ, որ հատկապես ամերիկյան և եվրոպական թևը կարող է ավելի շատ կարևորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քան նախկինում։
- Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, ընդունելով, որ գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, միևնույն ժամանակ կրկնում են, որ իրենց քայլերն անում են Ադրբեջանի հետ համակարգված: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործոնը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։
- Ադրբեջանը Ղարաբաղի կարգավիճակի և «Զանգեզուրի միջանցքի» հարցում համառ է գտնվելու։ Կարծում եմ՝ նրանք չեն ցանկանա, որ Թուրքիան նոր էջ բացեր Հայաստանի հետ՝ առանց այս երկու հարցերի շուրջ առաջընթացի։ Սակայն տեխնիկապես, Թուրքիայի առաջ քաշած հիմնավորումը, որով հաշվի է առել Ադրբեջանի առարկությունը, այլևս վերացել է։
Ադրբեջանն ավելի հավասարակշռված քաղաքականություն է վարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը Ալիևը ստորագրեց Պուտինի հետ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների նախօրեին, ցույց տվեց, թե որքան պետք է Բաքուն հոգ տանի իր հյուսիսային հարևանի մասին: Ի վերջո, յուրաքանչյուրը առաջ է շարժվում սեփական շահերից ելնելով։ Կան որոշ ռազմավարական խնդիրներ, օրինակ բնական գազը, որոնք Թուրքիան հաշվի է առնում։ Բացի այդ, Ադրբեջանը մեծ երախտագիտություն ուներ Թուրքիային՝ պատերազմում ցուցաբերած արտակարգ աջակցության համար։ Հարաբերություններում հավասարակշռությունն այժմ այլ տեղում կհաստատվի։ Եթե Անկարան ցանկանա, Ադրբեջանին կկարողանա ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Իհարկե, եթե ցանկանա։
- Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ինչպիսի՞ հնարավոր հետևանքներ եք տեսնում հարավկովկասյան ռեգիոնի համար։ Կարո՞ղ է այն ազդել նաև Թուրքիա-Հայաստան գործընթացի վրա։
- Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած արձագանքները կարող են ստիպել Ռուսաստանին վերանայել հարաբերությունները հարևան երկրների կամ պերիֆերիաների (ծայրամասերի) հետ։ Ռուսաստանը կարող է խորապես թերահավատորեն վերաբերվել, որ Ուկրաինայի վրա հարձակման պատասխանը կգա Կովկասից։ Բավական ժամանակ է՝ Ռուսաստանը ուղիներ է փնտրում փոխադարձ կախվածությունը մեծացնելու համար՝ միաժամանակ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մերձակայքում «անվտանգ շրջանակ» ստեղծելու քաղաքականություն վարելով։
Կար ընդհանուր պլատֆորմի փնտրտուք, ինչպիսիք են փոխադարձ առևտուրը, սահմանների անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Ինչ-որ իմաստով այն պահանջում էր հարգել նախկին խորհրդային երկրների ինքնիշխանությունը: Հաշվի առնելով 2008 թվականին Վրաստանում տիրող ռազմատենչ պատճառները՝ հնարավոր է այլ ձևաչափով քննարկվի։ Ուկրաինայի պատերազմը լուրջ շեղում է իրենից ենթադրում Ռուսաստանի և իր շրջանակի հետ հարաբերություններում։ Այդ շեղումը Հարավային Կովկասո՞ւմ էլ կդրսևորվի։ Այսինքն ավելի միջամտող քաղաքականությո՞ւն ի հայտ կգա։
Հիմնական հարցը այսուհետ սա է։ Իհարկե, տարբեր գործոններ են պայմանավորում Ռուսաստանի հարաբերությունները յուրաքանչյուր երկրի հետ։ Դրանցից ոչ մեկը հնարավոր չէ դիտարկել նույն հարթության մեջ։ Այսուհետ Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ Վրաստանի ինտեգրացիոն ծրագրերի ընկալումը կասկածից կամ մտահոգությունից կվերածվի սպառնալիքի։ Հավանականությունը մեծ է, որ ավելի թերահավատորեն վերաբերվեն Թուրքիայի նկատմամբ Հայաստանի մոտեցումներին: Ես այն կարծիքին եմ, որ նրանք ավելի են վստահում Ալիևի իշխանությանը Ադրբեջանում։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայիում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |