Հարցազրույց15:20, 20 Ապրիլ 2022
Թուրք գրող Ռեջեփ Մարաշլըն Ermenihaber.am-ի հետ խոսել է հայ-թուրքական երկխոսությունից (ՄԱՍ 1-ին)
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող, հետազոտող և վերլուծաբան Ռեջեփ Մարաշլըն է։ Հարցազրույցը բաղկացած է երկու մասից։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի առաջին մասը։
Համառոտ կենսագրական
Ռեջեփ Մարաշլըն ծնվել է 1956թ. Էրզրումում։ Քրդական և թուրքական արմատներ ունեցող գործիչը 1990-ականներին քաղաքական հայացքների պատճառով 14 տարի ազատազրկման է դատապարտվել Թուրքիայում։ Նրա հոդվածները հրապարակվել և հրապարակվում են թուրքական և քրդական բազմաթիվ թերթերում, ամսագրերում և լրատվակայքերում։
Նա մի քանի գրքերի հեղինակ է, որոնցից մասնավորապես հայտնի է «Հայ ազգային ժողովրդական շարժումն ու 1915թ․ Հայոց ցեղասպանությունը» գիրքը։ Մարաշլըն նաև գեղանկարիչ և գրաֆիկ-նկարիչ է։ 1999թվականից իր ընտանիքի հետ միասին ապաստան է գտել Գերմանիայում։
- 2020թ. 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է սկսվել: Ի՞նչ տարբերություններ կան այս և նախորդ գործընթացների միջև: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
- Ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի սա կարգավորման գործընթաց անվանել։ Այն ավելի շատ նման է Էրդողանի վարչակազմի՝ արտաքին քաղաքականության մեջ խաթարված հեղինակությունը վերականգնելու փորձի։ Անշուշտ, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը երկու երկրների ժողովուրդների շահերից է բխում, սակայն Թուրքիան այս կարգավորման գործընթացից շատ հեռու է։
Թուրքիան մասնավորապես վերջին 10 տարիների ընթացքում վարել է ագրեսիվ-էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն։ Իսլամիստ Էրդողանի իշխանության՝ նեոօսմանյան էքսպանսիայի նկրտումները 2015թ․ հետո ուղեկցվել են նաև իշխող ուժի գործընկերները՝ Ազգայնական շարժում կուսակցությունը և էրգենեքոնիստական կազմակերպությունների թյուրքիստական-թուրանական օրակարգերով։ Այդպիսով զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը գրեթե հասել է զրո հարևանի կետի։
Նրա էքսպանսիոնիստական ձեռքբերումները, ինչպիսիք են Սիրիայում `տարածքներ և Իրաքում նոր ռազմաբազաներ ձեռք բերելը, ջիհադիստ վարձկանների արտահանումը Լիբիա և վերջապես Կովկասում ռազմական դեր ստանձնելը, ցավոք, Արևմուտքի արձագանքը միայն «անհանգստությամբ հետևում ենք» մակարդակում էր։ Սրանից ոգեշնչված Թուրքիայի Հանրապետությունը հենց որ փորձեց սրել լարվածությունը Հունաստանի հետ, ընդլայնել տնտեսական գոտին Միջերկրական ծովում՝ խախտելով միջազգային պայմանագրերը և հենարան դարձնել Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը օկուպացրել էր, արձագանքները ի վերջո սաստկացան։
(Թուրքիայի-խմբ․) Իսրայելի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի հետ հարաբերությունները թշնամական են. ԵՄ-ի հետ հարաբերությունները շատ վատ են՝ S-400-ների (ՀՕՊ համակարգեր-խմբ․) հարցում ԱՄՆ-ի և ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու պատճառով։ Այս իրավիճակը ստեղծում է ներքին ճնշում, որը խթանում է ներքին տնտեսական ճգնաժամն այն ժամանակ, երբ արտաքին վարկերի և ներդրումների խիստ կարիք կա: Այդ իսկ պատճառով Էրդողանի բռնապետությունը պետք է շտկի իր խաթարված արտաքին հեղինակությունը։ Նույն այդ պատճառով են Իսրայելի, Եգիպտոսի, Հունաստանի, Սաուդյան Արաբիայի հետ սկսված դիվանագիտական նոր գործընթացները, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության բանակցությունները։ Կոտրել մեկուսացումը և մի փոքր էլ վերականգնել հեղինակությունը։
Սա տակտիկական փորձ է։ Թուրքիայի Հանրապետության էքսպանսիոնիստական բոլոր քաղաքականություններն ընդհանուր առմամբ երկու հիմքով են ընթանում․ թեժացում և սառեցում․ Այն թեժացնում (հրահրում), ներխուժում կամ միջամտում է արհեստական լարվածություն ունեցող խնդրին այն քաղաքական պայմաններում, որն իրեն հարմար է համարում. այնուհետև փորձում է դիվանագիտական ճանապարհով սառեցնել հարցը՝ կայունացնելու իր ձեռքբերումները. սա պահանջում է որոշակի ժեստեր: Հիմնական նպատակն է ապահովել, որ լարվածության ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումները մնան որպես շահույթ:
Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան ամենավառ օրինակներից է. 1974 թվականին Թուրքիան ինչ-ինչ պատճառներով թեժացրեց պատերազմը և գրավեց կղզու հյուսիսը. Հաջորդ 45 տարիների ընթացքում նա իր ձեռքբերումները դարձրեց մնայուն՝ ասելով. «Մենք կողմ ենք դիվանագիտական լուծմանը կղզում, մենք կողմ ենք բանակցություններին»։ Այսօր քանի՞ քաղաքական գործիչ է մնացել, ովքեր հիշում են միացյալ Կիպրոսը և անհանգստանում Նիկոսիայի մասնատման համար:
Թուրքիան երբեք չի լքի Սիրիայում իր օկուպացրած տարածքները, եթե նրան բռնի ուժով չհեռացնեն. Այն կարող է տասնյակ տարիներով շարունակել ուշադրությունը շեղող և ցուցադրական խաղասիրական բանասկցությունները։
Ըստ իս՝ Թուրքիային Հայաստանի հետ ևս հարց լուծելու փոխարեն ավելի անհրաժեշտ է դիվանագիտությանը պատրաստ «խաղաղ մեծ պետության» տպավորություն թողնել։
Ադրբեջանի հետ Թուրքիայի զարգացրած ռազմական համագործակցությունը, ինչպես երևաց արցախյան պատերազմում, վերջինիս դարձրեց քաղաքական և ռազմական դերակատար Կովկասում, քանի որ դա նույնիսկ օսմանյան ժամանակաշրջանում չէր։ Սա ռազմավարական ձեռքբերում է, որն առաջիկայում հնարավորություն կտա միջամտելու նաև թյուրքական հանրապետություներին և դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար։ Թուրքիայի կողմից այս զարգացումների հավասարկշռումը սերտորեն կապված է Արևմուտքի հետ հնարավոր սակարկությունների և Հայաստանի հանդեպ հավակնություններ չունենալու իմիջ ստեղծելու հետ:
- Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։
- Սա ասում եմ, որ թյուրըմբռնում չլինի՝ տեսնելու Թուրքիայի երկարաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարները։ Ինչպե՞ս կարող է համոզիչ լինել, որ նրանք իսկապես լուծում են փնտրում, մինչդեռ Ադրբեջանի հետ զենքի և տեխնոլոգիաների փոխանակման միջոցով դեռևս թեժ հարձակման պլաններ են կազմում։ Ի վերջո, մեկնված ձեռք կա՝ անկախ դրա հետևում գտնվող մտադրությունից և ակնկալիքից։ Իհարկե, այդ ձեռքը չպետք է օդում մնա։ Նույնիսկ եթե այս բանակցությունները անհրաժեշտ էին հեղիանակության վերականգնման համար, ապա սրա պատասխանը կարելի է փնտրել իրատեսական առումով:
Ամենահրատապն այն է, որ Թուրքիան դադարի ադրբեջանական ագրեսիայի և Ադրբեջանի՝ Արցախը քայլ առ քայլ զավթելու իր քաղաքականության աջակիցը լինելուց։
Իսկ ամենաիրատեսականն ու իրագործելին կլինի Հայաստանի տնտեսական շրջափակման վերացումը, սահմանների բացումը և առևտրային հարաբերությունների կարգավորումը։
Կա դրական օրինակ Եվրոպայում, որտեղ նույնիսկ երկու մեծ համաշխարհային պատերազմների ընթացքում Դանուբին հարող պետությունները տնտեսական ծրագրեր էին իրականացնում, որոնք համագործակցություն էին պահանջում գետի ընդհանուր օգտագործման համար:
Նախագծեր, որոնք չեն շրջանցում Հայաստանը, կարող են մշակվել Կովկասի և Անատոլիայի (թուրքական այս տերմինը ընդգրկում է նաև հայկական պատմական հողերը` Արևմտյան Հայաստանը-խմբ.) միջև էներգետիկ գծերի համար։ Սա ավելի խելամիտ է և ժողովուրդների օգտին կլինի քան մյուս դժվար իրագործելի ներդրումները։
- Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները ընդունելով, որ գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, միևնույն ժամանակ կրկնում են, որ իրենց քայլերն անում են Ադրբեջանի հետ համակարգված: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործոնը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։
- Կարծում եմ՝ այստեղ հիմնական խնդիրն այն է, որ չեն հարգում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթենույնիսկ մի կողմ թողնենք հարյուրավոր տարիների պատմությունը, հենց միայն ԽՍՀՄ ժամանակաշրջանում իր կարգավիճակի պատճառով ինչպես որ Ադրբեջանն իրավունք ունի դուրս գալ ԽՍՀՄ-ից և դառնալ անկախ պետություն, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովուրդն իրավունք ունի անկախ լինել կամ միավորվել մեկ այլ պետության հետ։ 1990-ականներից ի վեր խաղաղություն չի հաստատվում Կովկասում, քանի որ Ադրբեջանը փորձում է ուժով իրացնել այդ իրավունքը։ Եթե Ադրբեջանում գերիշխող չլիներ ռասիստական-ազգայնամոլական մտածելակերպը, գուցե այսօր սահմաները նույնիսկ խնդիր չէին լինի։
Թուրքիայի թյուրքիստ-թուրանական խորքային պետությանկազմակերպությունները կամ ոչ պաշտոնական կազմակերպությունները Ադրբեջանում ի սկզբանե կերակրում ու վառ են պահում այդ հետադեմ երակը։ Նրանք, ըստ իրենց իդեալների, հայ ժողովրդի գոյությունը խոչընդոտ են համարում «թյուրքական աշխարհի միավորման» համար։ Այդ իսկ պատճառով էլ քաղաքական սկզբունք են դարձրել Հայաստանը մշտական սպառնալիքի, լարվածության ու շրջափակման մեջ պահելը։
Եթե և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ երկրները, և՛ Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորեն և ճանաչեն, որ Արցախի ժողովրդի կամքը հարգվում է միջազգային նորմերի շրջանակներում, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հրաժարվել Հայաստանին ծնկի բերելու ցանկությունից և կարող է ավելի հակված լինեն համագործակցության և բարիդրացիության։
Մյուս պայմանը, որն ամենաիդեալականն է, երկու երկրների հասարակություններում, մտավորականների և նոր սերունդների մեջ քաղաքական ապրումակցումի և բազմակարծության զարգացումն է՝ կապված հայ հասարակության կրած պատմական անարդարության և այսօր նրա առջև ծառացած սպառնալիքների հետ։
Նույնիսկ ամենախճճված խնդիրները հեշտությամբ կարող են լուծվել, եթե երկրի վարչակազմերում գերիշխեն խաղաղ ու ժողովրդավարական ըմբռնումները՝ հեռու ազգայնական և մոլեռանդ դիրքորոշումներից։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |