Հարցազրույց23:45, 22 Ապրիլ 2022
Թուրք գրողի հարցազրույցը Ermenihaber.am-ին․ «Ցեղասպանության ճանաչումն ի չիք դարձրեց Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը»
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Ռեջեփ Մարաշլըն է։ Հարցազրույցը բաղկացած է երկու մասից։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի երկրորդ մասը։
Համառոտ կենսագրական
Ռեջեփ Մարաշլըն ծնվել է 1956թ. Էրզրումում։ Քրդական և թուրքական արմատներ ունեցող գործիչը 1990-ականներին քաղաքական հայացքների պատճառով 14 տարի ազատազրկման է դատապարտվել Թուրքիայում։ Նրա հոդվածները հրապարակվել և հրապարակվում են թուրքական և քրդական բազմաթիվ թերթերում, ամսագրերում և լրատվակայքերում։
Նա մի քանի գրքերի հեղինակ է, որոնցից մասնավորապես հայտնի է «Հայ ազգային ժողովրդական շարժումն ու 1915թ․ Հայոց ցեղասպանությունը» գիրքը։ Մարաշլըն նաև գեղանկարիչ և գրաֆիկ-նկարիչ է։ 1999թվականից իր ընտանիքի հետ միասին ապաստան է գտել Գերմանիայում։
- Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին կխնդրենք ձեր մտորումներով կիսվել ընթերցողի հետ։ Ըստ Ձեզ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մեկնարկից հետո ապրիլի 24-ը կստանա՞ այլ խորհուրդ։
- Այս հարցը մահացու վերք է, որը հուզում է Թուրքիայի ողջ հասարակությանը՝ ներառյալ թուրքերին ու քրդերին, և քանի որ այն չի լուծվում, փչացնում է ողջ հարաբերությունները։ Եթե ամեն ինչ իսկապես բարելավվի Առաջավոր Ասիայի հասարակություններում, ապա այդ նշաձողը հնարավոր կլինի միայն 1915 թվականի ցեղասպանության ժառանգության արմատական մերժմամբ:
Որովհետև ռասիստական-մոնոիստական-թուրքական ազգային-պետական կառույցը, որը փորձում է գոյատևել և ցավ է պատճառում բոլորին, կառուցվել է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա, որոնք կատարվել են իրենց հնագույն մայր հայրենիքներում քրիստոնյա ժողովուրդների ոչնչացմամբ՝ որպես համակարգված գործընթաց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին:
Հանցագործություններով, դաժանությամբ, անարդարությամբ, մեղքերով ու անտեր գերեզմաններով պատված փտած հողի վրա ժամանակակից կառույց (պետություն-խմբ․) չի կարելի կառուցել։ Սա խնդիր է, որին ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը պետք է քաջություն ունենան առերեսվելու։ Հասարակությունը պետք է ազատվի քաղաքական պարանոյայից, այս վախից ու մեղքի զգացումից։
Թուրքիայում իշխող դասակարգերի, քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների և քաղաքական կուսակցությունների կողմից ձևավորված «մեյնսթրիմ» գծում որևէ փոփոխություն կամ շարժում չեմ տեսնում։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ այլ ոլորտներում, մասնավորապես նաև քրդական ազգային ժողովրդավարական պայքարի ազդեցությամբ, ձևավորվել է բազմակարծիք, ժողովրդավարական մի երակ, որն ավելի համակրանքով է վերաբերվում ազգային բոլոր խնդիրներին։ Սրանում մեծ դերակատարում ունեն նաև հայ մտավորականները։ Արդեն անկախ մտավորականների շարքում «ցեղասպանության» ընդունումն այլևս դադարել է տաբու լինելուց։ Պետության 100-ամյա ժխտողական քաղաքականության մեջ մեծ անցքեր են բացվել։
HDP-ի (Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն) քաղաքապետարաններում բազմալեզու գործունեությունն ուղեկցվում է նաև հայերենով. Հայ, ասորի-սիրիական և հույն ժողովուրդների հիշողությունն ավելի լավ տեղում է, քան անցյալում։ Չէ, դեռ իդեալական չէ, ունի բազմաթիվ թերություններ ու անվստահելի չափեր, բայց երբ նայում ենք 20-25 տարի առաջվա վիճակին, ես չէի սպասի, որ այսքան կզարգանա։ Օրինակ՝ ազատական, դեմոկրատական և սոցիալիստականշրջանակներն այժմ կարող են ավելի ինքնավստահորեն ոգեկոչել 1915թ. ցեղասպանությունը: Իհարկե, սա դեռ շատ հեռու է այն բանից, ինչը որ պետք է լինի. բայց նաև կարևոր է տեսնել լավը և դրան ուժ տալ ու քաջալերել:
- Թուրքիա-Հայաստան սահմանի բացման հարցում արդյո՞ք հնարավոր է, որ թուրքական կողմը որևէ քայլ կատարի կամ նոր նախապայմաններ առաջ բերի։
- Թե ի՞նչ է ակնկալում Թուրքիան այս բանակցություններից, ես իմ ընդհանուր գնահատականը տվել եմ վերոհիշյալում։ Վստահ եմ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության գործընկերությունն ունեցող Էրդողանի իշխանությունը լուծում գտնելու նպատակ չունի։ Մեծ հավանականություն է, որ հաջորդ տարի իշխանությունը փոխվի: Կարծում եմ՝ այնքան էլ հավանական չէ, որ մինչ այդ նրանք գնան արմատական քայլի։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք պարզապես ակնկալել այն, որ նրանք կպահպանեն բանակցային սեղանը և խոսքը կտուրը կգցեն։
Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, հաջորդ (CHP-IYI կուսակցությունները և իրենց գործընկերները) կառավարությունը զերծ կմնա նույնիսկ այն քայլերից, որոնք ժամանակին խիզախություն էր դրսևորել Էրդողանի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերություններում, ինչպես քրդական հարցի դեպքում։
Ամբողջ պատկերը, որ նրանք տվել են մինչ այժմ այս հարցում, այն է, որ շարունակվելու է ավանդական ռասիստական-ժխտողական, հակահայկական քաղաքականությունը։
Թեև այս հարցում հիմնական խոչընդոտը սեփական մտածելակերպն է, սակայն ավելի հավանական է թվում, որ նրանք Ադրբեջանի հետ հարաբերությունները որպես պատրվակ օգտագործեն և իշխողի դիրքերից հանդես գան՝ ըստ գործընթացում գրանցված առաջընթացի և հետընթացի։
Մյուս կողմից, եթե հայկական դիվանագիտությունը կարողանա ապահովել սահմանների բացումը և չեղյալ հայտարարված արձանագրությունները նորից բանակցային սեղան բերի՝ ի պատասխան Էրդողանի վարչակազմում շտկման հրատապ անհրաժեշտության, սա կարևոր հաջողություն կլինի։
- Թուրքիայի կողմից իրականացվող պետական քաղաքականությունն այս առումով ի՞նչպես է ընթանում։ Բացեիբաց ժխտումից մինչև «ընդհանուր ցավի» տեսություն զարգացրած ուղուց հետո թուրքական պետությունն ի՞նչ մոտեցում կորդեգրի։
- Կարծում եմ՝ ավելի շատ խոչընդոտներ կան, որ պետք է հաղթահարվեն ժխտողականության քաղաքականությունը ի չիք դարձնելու համար։ Սակայն այս քաղաքականությունն էլ, առնվազն արտաքին քաղաքականության մեջ արդեն փակուղի է մտել:
Այնպես չէ, որ ջանքեր չկան ավելի իրատեսական քաղաքականություն մշակելու համար, բայց երբ ուշադիր նայենք, կարող ենք տեսնել, որ այս բոլորը հետադարձ ճանապարհներ են փնտրում պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու համար Իմ կարծիքով՝ այս ոլորապտույտ ճանապարհներն ու ընդարձակումները լուծման համար որևէ նպաստ չունեն։ Պետք է արմատական և խիզախ քայլեր անեն։ Աշխարհի խորհրդարանների, այդ թվում ԱՄՆ-ի և Գերմանիայի խորհրդարանների կողմից 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը որպես քաղաքական և պատմական իրողություն ճանաչվելը ջուրը գցեց և տանուլ ձախողեց Թուրքիայի՝ «Հայոց ցեղասպանությունը ժխտելու վրա կենտրոնացված հակահայկական արտաքին քաղաքականությունը»։
Կարելի է ակնկալել, որ այս արտաքին ազդեցությունը կնվազեցնի ցեղասպանության խնդրի շուրջ լարվածությունը հետագա գործընթացում։ Սա պետք է որ հասկանալի լինի, որ ապարդյուն, և նաև շատ ծախսատար ջանք էր։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |